Յունիբանկն ունի թղթակցային լայն ցանց և SWIFT միջազգային համակարգի ակտիվ մասնակից է: Մասնաճյուղն իր աշխատանքում հիմնականում մասնագիտանում է միջազգային հաշվարկային գործառնությունների մեջ՝ առաջարկելով.
· ընթացիկ հաշիվների բացում տեղական ընկերությունների և ոչ ռեզիդենտ ընկերությունների համար
· միջազգային վճարումների իրականացում, այդ թվում՝
o ապրանքների, հումքի և այլնի դիմաց գնորդներին և մատակարարներին պայմանագրերով վճարումներ,
o լոգիստիկ ծառայությունների, ապրանքների պահպանման և ապահովագրության վճարներ,
o բաժնետերերից, մայր և հոլդինգային ընկերություններից վարկերի ստացում և տրամադրում,
o ակտիվների տնօրինման և կառուցվածքավորման հետ կապված գործարքներ,
o ակտիվների, մասնաբաժնի առք ու վաճառքի հետ կապված բարդ գործարքների կառուցվածքավորում:
Ծառայության մասին մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիմել մասնաճյուղ: